26/11/2015 09:39
ԲՀԿ-ական. Նոր Սահմանադրությունը վերացնելու է մոնոպոլիան
Սահմանադրական բարեփոխումների քարոզչությանը ԲՀԿ-ն լծվել է առավել քան ակտիվությամբ. արդեն հասցրել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում լինել, մարզային քարոզչության վերջին ակորդը կտրվի նոյեմբերի 26-ին, որից հետո քարոզչական խմբերը կայցելեն նաև Երևանի համայնքներ: «Մեզ մնացել է Տավուշ և Լոռի մարզերն ու Շենգավիթը»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը։
Նա գոհ է քարոզչության ընթացքից, ասում է, որ իրենց հանդիպումներից հետո մարդիկ կարծիքը փոխել են «դեպի «այո»-ի»: Հարցին՝ նոր Սահմանադրության կիրառման դեպքում դատավորներն արդար որոշու՞մ են ընդունելու, օլիգոպոլիաները վերանալո՞ւ են եւ այլն, և այլն, Ա. Մանուկյանը պատասխանել է. «Բայց «մոնոպոլիա» հասկացողությունը վերանալու է, դաշտը լինելու է բաշխված, բոլորն իրավունք են ունենալու աշխատանքներ ունենան. դա ամրագրված է»։ Այսինքն՝ գործող Սահմանադրությո՞ւնն է մոնոպոլիաներ ձևավորում. «Նաև»։ Իսկ իշխանությո՞ւնը. «Նաև նրանց մոտեցումներից։ Նոր Սահմանադրությունը, մինչդեռ, այլ կարգուկանոն կհաստատի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: