26/11/2015 11:41
Կառավարությունը բաստուրմային ու սուջուխին «կանաչ լույս» տվեց դեպի ԵԱՏՄ
Հայրենի կառավարությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարարների համար, որպեսզի վերջիններս առանց խոչընդոտների Եվրասիական տնտեսական միության տարածք բաստուրմա և սուջուխ արտահանեն: «Կանաչ լույսը» ապահովվեց գործադիրի նախորդ որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու շնորհիվ:
Կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը նշեց, որ որոշումը հիմնված է նաև մարտի 30-ին Երևանում կայացած «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» թեմայով կլոր սեղանի մասնակից ՀՀ բիզնես հանրության կողմից մսամթերք՝ բաստուրմայի և սուջուխի արտահանման վերաբերյալ առաջադրված խնդիրներով: