26/11/2015 17:55
Գ. Չուգասզյան. Նոր սահմանադրության նախաձեռնությունն արկածախնդրություն է
Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունները արկածախնդրություն է: «Նման արտաքին և ներքին լարվածության պայմաններում հնարավոր չէ դրանք իրականացնել»,- այսօր հրավիրված քննարկմանն ասաց նա:
Անդրադառնալով ներքին խնդիրներին՝ նա նկատեց, որ ստեղծված իրավիճակը շատ բարդ է և այսպիսի պայմաններում Սահմանադրություն փոփոխելը վատ հետևանքներ կարող է ունենալ:
«Երկրի ներքին հիվանդագին վիճակում նոր սահմանադրության նախաձեռնությունը արկածախնդրություն է: Մենք գիտենք, որ օրգանիզմը պետք է բուժել, նոր գնալ վիրահատման: Ծանր վիճակում կառավարման վրա նման ազդեցությունը հղի է ծանր հետևանքներով»,- ասաց նա: