26/11/2015 10:25
Այսօր օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Նոյեմբերի 26-28-ին և նոյեմբերի 30-ի ցերեկը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Նոյեմբերի 29-ին և նոյեմբերի 30-ի գիշերը՝ սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան է‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 29-30-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 26-ի և 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 2-4, արևելյան շրջաններում` 6-7 աստիճանով: