26/11/2015 12:30
Կվերանորոգվի Կապան քաղաքի երաժշտական դպրոցը
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետարանին կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 28 մլն դրամ՝ Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցը վերանորոգելու համար։
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ դպրոցում սովորում է 246 աշակերտ։
Մեկ այլ որոշմամբ էլ պահուստային ֆոնդից 30 մլն դրամ կհատկացվի Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքապետարանին՝ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար։