26/11/2015 09:13
ՌԴ-ում քարեր են նետել Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ. «Ժամանակ»
Նախօրեին ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացվել էր բողոքի ակցիա՝ կապված այդ երկրի զինված ուժերի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչը կործանելու հետ: Ցուցարարները պատրաստել էին «Հարված թիկունքից», «Չեմ գնում Թուրքիա» գրություններով պաստառներ:
«Ժամանակի» հաղորդմամբ՝ երեկ կրկին բողոքի ակցիա է անցկացվել, որի ընթացքում քարկոծել են Թուրքիայի դեսպանատունը: Ոստիկանությունը կանխել է մարդկանց մուտքը դեսպանատան տարածք: