26/11/2015 19:34
Թուրքիան փորձում է խաղարկել 90-ականների իր խաղաքարտը՝ չեչեններին
Թուրքագետ Լևոն Հովսեփյանը վտանգավոր զարգացումներ է կանխատեսում: Facebook-յան իր էջում թուրքագետը գրում է, որ Թուրքիան ակտիվացնում է չեչենական գործոնը և փորձում խաղարկել դեռ 90-ականների իր խաղաքարտը:
«Թուրքական իշխանամետ պարբերականներից մեկը հրապարակել է այսպես ասած «Իչքերիայի հանրապետության ճակատի» հայտարարությունը, որում չեչեն մոջահեդներն իրենց հավատարմությունն են հայտնում Թուրքիային՝ նշելով, որ սպասում են Թուրքիայի նախագահ Էրդողանի հրամանին: Թուրքական թերթն էլ «Չեչեն մոջահեդներ. Մենք սպասում ենք Էրդողանի հրամանին» վերնագրով հրապարակել է այդ հայտարարությունը»,-գրառել է նա: