26/11/2015 21:56
Նաղդալյան. Եվ «Այո» և «Ոչ» քարոզողներն ունեն հավասար հնարավորություններ
Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը բավականին ակտիվ ու հետաքրքիր է անցնում: Ինչպես «Այո»-ի, այնպես էլ «Ոչ»-ի կողմնակիցները բավականին ակտիվ են ներկայացնում իրենց փաստարկները: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Վերջինիս խոսքով` կարևոր է, որպեսզի հանրությունը լիարժեք տեղեկատվույուն ստանա այս քարոզչության ընթացքում: