26/11/2015 22:03
Հայաստանը ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ այլ մեկին հաճոյանալու խնդիր չունի. Նաղդալյան
ՀՀԿ ԳՄ նիստում հանցավոր խմբավորման վնասազերծման հարցը չի քննարկել: Այս մասին լրագրողներին նիստի ավարտին ասաց ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը` նշելով, որ ավելին ասել այս թեմայի վերաբերյալ, քան եղել է մամուլում, չի կարող:
Ինչ վերաբերում է լրագրողների այն դիտարկմանը, թե շատերը զինված խմբի վնասազերծումը որակեցին որպես շոու և վատ թատրոն, որը միտված էր արտաքին ուժերին հաճոյանալուն, ԱԺ փոխնախագահն ասաց, որ Հայաստանը չունի որևէ անհրաժեշտություն՝ հաճոյանալու ո՛չ ռուսական կողմին, ո՛չ էլ որևէ այլ կողմի.
«Նման բեմադրություն անելու անհրաժեշտություն չկար: Պատկան մարմինները բարձր մակարդակով, որակյալ աշխատանք են կատարել, որի արդյունքում կարողացանք առանց զոհերի, առանց բացասական հետևանքների այդ աշխատանքը կատարել և վնասազերծել խումբը: Առհասարակ` բոլորի աշխատանքը միտված է նրան, որ քաղաքացիների մոտ վախի և անհանգստության մթնոլորտ չլինի»,- նշեց նա:
Իսկ բեմականացման մասով էլ ասաց, որ ժամանակից շուտ կարծիքներ հայտնելը ճիշտ չէ. «Սպասենք համապատասխան տեղեկատվության հրապարակման»,– հավելեց Հ.Նաղդալյանը: