26/11/2015 16:40
Մերձավանցիները հուսով են, որ Սահմանադրությունը փոխվի, մի քիչ լավ կապրեն
Սահմանադրական փոփոխությունների «Այո և ոչ» նախագծի Հարավ թիմի մասնակիցներն այսօր համդիպում են արմավիրցիների հետ: Մերձավան գյուղում ոչ-ի թևի ակտիվներից այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էր: Նա մերձավանցիներին վստահեցնում էր, որ սահմանադրական փոփոխություններին պետք է ոչ ասել:
Բագրատյանը համոզված է, որ բնակիչների մեծ մասը դեմ է այդ փոփոխություններին, մինչդեռ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն էլ վստահ է, որ բնակիչները նոր փոփոխություններ են ուզում և դա գրված է նրանց աչքերին:
«Ոչ»-ի անդամ Ազատ Արշակյանն էլ իր հերթին բնակիչներից հետաքրքրվեց, թե երիտասարդներից ով է ծանոթացել սահմանադրական փոփոխությունների նոր նախագծին:
«Մի հատ հոդված ցույց տուր ու ասա` այ սրա ցավը տանեմ»,- հետաքրքրվեց Ա. Արշակյանը, որի հետաքրքրությունը երիտասարդը բավարարեց, իսկ նա նորից շարունակեց.
«89-րդ հոդվածը, որը սահմանում է Ազգային ժողովի ընտրությունը, վատն է: Օրինակ, էս Սահմանադրության նախագիծը քեզ զրկում ա ուղղակի ընտրելու իրավունքից»,- նշեց նա, որին ընդհատեց.
«Մի րոպե, էսօրվա Սահմանադրությունից եք խոսում, մինչև էսօր ձեր ընտրած Սահմանադրությունը չի՞, որ ապրում ենք»:
Զրույցին միջամտեց Հ. Բագրատյանը, ով վստահեցրեց, թե դա նախորդ սահմանադրության հեղինակները նույնպես գործող իշխանություններն են:
«Էս գյուղացին մինչև էսօր վատ ա չէ՞ ապրել, բայց հիմա ինքը զզվել ա, ուզում ա փոխի: Հիմա ինքը մտածում ա` ասեմ այո, կարող ա լավ ապրեմ»,- հակադարձեց մեկ ուրիշ բնակիչ: