26/11/2015 19:57
Պենտագոնն անհանգստացած է С-400-երը Սիրիայում տեղակայելու կապակցությամբ
Պենտագոնում մտավախություն ունեն, որ ռուսական ЗРК С-400-երը ավելի կբարդացնեն իրավիճակը Սիրիայի օդային տարածքում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ փոխգնդապետ Միշել Բալդանսան:
«Գազետա.ռու»-ն մեջբերում է ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքերը, որ նման համակարգերը չեն ազդի «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա, քանի որ ահաբեկչական խմբավորումը չի տիրապետում օդային զինտեխնիկայի, բայց կբարդացնեն իրավիճակը Սիրիայի օդում.
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կպահպանի մեր հռչակագիրը՝ փոխհամաձայնության մասով, որն առնչվում է թռիչքների անտվանգությանը և չի ուղղի այդ համակարգերը մեր կոալիցիայի ինքնաթիռների դեմ»: