26/11/2015 14:43
Ռուսաստանում վթարված Մի-8 ուղղաթիռի օդաչուներից մեկը հայ է եղել
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում Մի-8 ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով, նախնական տվյալներով 12 մարդ է զոհվել: Ինչպես փոխանցում է «Риа Новости»-ն, ուղղաթիռում եղել է 25 մարդ՝ 22 ուղևոր և անձնակազմի 3 անդամ: Նախնական տվյալներով՝ Մի-8-ը պատկանել է տեղի ավիաընկերությանը։
Իրավապահ մարմինները գործակալությանը հայտնել են, որ Տուրուխանսկի շրջանում թռչող ուղղաթիռներից մեկն օդից նկատել է կողքի շրջված Մի-8 ուղղաթիռը և մանրամասնել, որ վառելիքի պակասի պատճառով այն չի կարողացել վայրէջք կատարել տեղում:
«Ենթադրվող վթարի վայր է մեկնել երկու ուղղաթիռ»,- հայտնել են իրավապահ մարմիններից։
Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ ուղղաթիռի օդաչուներից մեկը հայ է: