26/11/2015 18:16
Վալերի Պերմյակովին կդատի դատավոր Հարություն Մովսեսյանը
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին կդատի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքսից»:
Ըստ մեղադրական եզրակացության՝ նա 28 կրակոցով տեղում սպանել է Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին, իսկ մանկահասակ 6 ամսեկան Սերյոժա Ավետիսյանին ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված էր հասցրել՝ վնասելով կենսական լուրջ օրգանները:
Գործով միակ մեղադրյալը 19 ամյա ՌԴ քաղաքացի, 9-ամյա կրթությամբ Վալերի Պերմյակովն է: Դատական նիստի օրը, սակայն, դեռ հայտնի չէ: