26/11/2015 13:32
Ֆիրդուսի բնակիչներից 11-ը փոխհատուցում կստանա
Քիչ առաջ Ֆիրդուսի փողոցի բնակիչներին մոտեցավ կառավարության դիմում-բողոքների ընդունմամն բաժնի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանը, ով բնակիչներին տեղեկացրեց, որ վաղը նրանց կընդունի ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, սակայն բնակիչները սկսեցին աղաղակել,պնդլեվ, որ այլև չեն հավատում ոչ մի պաշտոնյայի խոստումների:
Այնուհետև նրանց մոտեցավ նաև վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը, ով բնակիչներին հանդարտեցնելով հայտարարեց, որ վաղը նրանց մի մասին փոխհատուցում կտրվի:
«Վաղը11 հոգու քանդված բնակարանների դիմաց փոխհատուցումը կլինի քարտային հաշիվների վրա»,- ասաց նա՝ նշելով, որ դեռ չի կարող ասել, թե ինչ կլինի մյուսների հետ։ «Հերթով բոլորի խնդիրները կլուծենք»,- ասաց նա: