30/11/2015 13:19
«Այո և ոչ»-ը Գեղարքունիքում է. «Թույլ տվեք ժողովուրդը որոշի»
Այստեղ ձեզ հետ կանգնած աշխատող ձեռքերի 50-60 տոկոսը գնում է դուրս: Ինչու՞ ենք մենք մեր պետությունը զարգացնելու փոխարեն ուրիշ պետության վրա հույս դնում: Այս մասին այսօր «Այո և ոչ» իրապատման շրջանակներում «Հյուսիս» թիմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասացին Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի բնակիչները:
ԲՀԿ անդամ, «այո»-ի կողմնակից Միքայել Մելքումյանի փաստարկները լսելուց հետո բնակիչները դիմեցին նրան՝ ասելով.
«Թույլ տվեք ժողովուրդը որոշի»:
Միքայել Մելքումյանը համաձայնեց, որ որոշողն ի վերջո ժողովուրդն է լինելու: Անդրադառնալով իրեն ուղղված սոցիալական հարցերին՝ պատգամավորն ասաց, որ Սահմանադրությունը մի կողմ դրած, բայց պետական պաշտոնյաները պետք է ավելի հաճախ հանդիպեն տարբեր շրջանների ներկայացուցիչների հետ:
Նորաշենցիները բարձրացրեցին նաև սուբսիդիաների հարցը, ինչին ի պատասխան Միքայել Մելքումյանը խոստացավ կապվել Կենտրոնական բանկի հետ ու ճշտել՝ ո՞րն է դրանց վճարումն ուշացնելու պատճառը: