30/11/2015 18:12
Բակո Սահակյան. Հանցավորության դեմ պայքարը պետք է լինի հետևողական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի մամուլի գրասենյակը։
Երկրի ղեկավարը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին ու վետերաններին և պետական պարգևներ ու կոչումներ շնորհել մի խումբ ծառայողների:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ հանցավորության դեմ պայքարը պետք է լինի հետևողական ու կրի շարունակական բնույթ՝ հավելելով, որ այն անձնակազմից պահանջում է լուրջ պատրաստվածություն ու արհեստավարժության բարձր մակարդակ, նվիրվածություն եւ պատասխանատվություն ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ համակարգի առջև ծառացած խնդիրները եղել են և կմնան պետության ուշադրության կենտրոնում, և իշխանությունները կանեն հնարավորը ոստիկանների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: