30/11/2015 17:27
Գոռ Մինասյան. Հրում վարժությունում ուժերս չբավարարեցին
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը հայտնել է, որ գոհ է պոկում վարժությունում ցույց տված արդյունքից: Հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Հրում վարժությունում ուժերս չբավարարեցին. Պոկում վարժության ժամանակ շատ էներգիա ծախսեցի»,- հայտարարել է ծանրամարտիկը:
Նա խոսել է առաջիկայում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնության մասին, որը տեղի է ունենալու Ֆինլանդիայում:
«Ֆինլանդիա մեկնելու ենք մեդալների ակնկալիքներով»,-ասել է Գոռը:
Հիշեցնենք, որ Հյուսթոնոմ ավարատված աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում փոքր բրոնզե մեդալ են նվաճել Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Անդրանիկ Կարապետյանը (77 կգ) և Գոռ Մինասյանը (105 կգ):