30/11/2015 12:04
Էնդի Մյուրեյը 1936-ից հետո Բրիտանիային բերել է առաջին «Դևիսի գավաթը»
Էնդի Մյուրեյը Բրիտանիային բերել է առաջին «Դևիսի գավաթը» 1936-ից հետո: «Eurosport.ru»-ի հաղորդմամբ՝ Մյուրեյը թիմին բերել է որոշիչ միավոր՝ երեք սեթերում հաղթելով Դավիդ Գոֆֆանին՝ 6:3, 7:5, 6:3:
Թենիսիստները կորտում անցկացրել են 2 ժամ 54 րոպե: Մյուրեյը իրացրել է հինգ բրեյկ-փոինթ, անցկացրել է 12 նետում՝ բաց չթողնելով ոչ մեկը: Գոֆֆանը պատասխանել է 4 էյսերով և 1 բրեյկով:
Եզրափակչում հաշիվը դարձել է 3-1 հօգուտ Բրիտանիայի, որը ժամանակից շուտ ապահովել է գավաթը: Բրիտանացիները հաղթեցին «Դևիսի գավաթը» հինգերորդ անգամ: Նախորդ հաջողությանը նրանք հասել էին հեռավոր 1936 թվականին: