30/11/2015 19:11
Լեոնել Մեսսին արժանացել է «Goal 50» մրցանակին:
Լեոնել Մեսսին արժանացել է «Goal 50» մրցանակին՝ առաջ անցնելով Կրիստիանու Ռոնալդուից: Հաղորդում է «Goal.com»-ը:
Ստանալով մրցանակը չորրորդ անգամ՝ արգենտինացին այն կիսել է իր թիմակիցների հետ:
«Այս մրցանակը շատ լավ արտացոլում է անցկացրած հրաշալի տարին, որի ընթացքում «Բարսելոնան» հաղթել է Իսպանիայի առաջնությունում, նվաճել է Իսպանիայի գավաթը և հաղթել է Չեմպիոնների լիգան»,- գրել է Մեսսին ֆեյսբուքի իր էջում: