30/11/2015 11:25
Նեյմար. Ոսկե գնդակի լավագույն եռյակում պետք է լինեինք ես, Մեսսին և Սուարեսը
«Ոսկե գնդակի լավագույն եռյակում պետք է լինեինք ես, Մեսսին և Սուարեսը»,- «Eurosport.ru»-ի հաղորդմամբ՝ ասել է Նեյմարը՝ եռյակից դուրս թողնելով «Ռեալի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուին:
Նեյմարի խոսքով՝ ինքն արժանի էր ընդգրկվել լավագույն եռյակում. «Կարծում եմ՝ ես արժանի էի լինել «Ոսկե գնդակի» հավակնորդ: Երջանիկ կլինեի, եթե այդ պայքարը ծավալվեր մեր եռյակի միջև: Հաշվի առնելով այն, թե ինչպիսի պատմություն ենք կերտել մենք և ինչ մրցանակներ ենք հաղթել, լավագույն եռյակում պետք է լինեինք մենք երեքս»:
Նա ասել է, որ իրեն ամենից շատ դուր է գալիս պայքարել ու հաղթել:
«Ես երբեք չեմ խաղացել լավագույնը լինելու և «Ոսկե գնդակը» ստանալու համար: Ես խաղացել եմ, որ լինեմ ավելի լավը, քան՝ կամ: Եթե քեզ ընտրում են, որպես լավագույն, դա շարունակական աշխատանքի պատճառ է»,- ասել է նա: