30/11/2015 15:34
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ձեռք բերել Նեյմարին
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ձեռք բերել Նեյմարին: Նա հույս ունի,որ կարող է Լուիշ Ֆիգուի փորձը կրկնել: Հաղորդում է «Eurosport.ru»-ն:
Պերեսը երազում էր բրազիլացուն տեսնել «Ռեալի» մարզաշապիկով,երբ նա դեռ հանդես էր գալիս բրազիլական «Սանտոսի» կազմում: Սակաըն 2013-ին Նեյմարն ընտրեց «Բարսելոնան»: Այս տարվա մադրիդցիների անհաջողություններից հետո, Պերեսը նորից կփորձի իր բախտը:
Պերեսը պատրաստ է ընդունել «Բարսելոնայի» բոլոր պահանջները: Ինչպես նաև, նա կմիջամտի կատալոնացիների բանակցություններին Նեյմարի հետ նոր պայմանագրի վերաբերյալ, որի արդյունքում բրազիլացին տարեկան կստանա 15 միլիոն եվրո:
Այս պահին Նեյմարի համար փողհատուցման գումարը կազմում է 190 միլիոն եվրո, իսկ նախատեսված պայմանագրում «Բարսելոնայի» ղեկավարները պլանավորում են այդ գումարը հասցնել 1 միլիարդի, ինչը կարող է վերջնականապես հուսահատեցնել Պերեսին: