30/11/2015 15:04
Սերգեյ Միքայելյանը ավարտել է ելույթը Աշխարհի գավաթի խաղարկությունում
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, դահուկորդ Սերգեյ Միքայելյանը ավարտել է ելույթը դահուկավազքի Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:
Գավաթի խաղարկությունը անցկացվեց Ֆինլանդական Ռուկա քաղաքում: Տղամարդկանց 10կմ ազատ վազք վարժությունում Սերգեյը զբաղեցրել է 72-րդ տեղը՝ 111 մեսնակիցների մեջ: Նա 10կմ անցել է 22 րոպե 55 վայրկյանում:
Այս մարզաձևում հաղթող է դարձել նորվեգացի Մարտին Սանդբին: Նա 10կմ անցել է 21 րոպե 5 վայրկյանում: