30/11/2015 14:12
Ստեփան Սաֆարյան. Քաղաքացուն հետաքրքրում է՝ լուծվելու՞ են իր խնդիրները, թե՞ ոչ
Սահմանադրական փոփոխությունների այս գործընթացում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մի բան է հետաքրքրում՝ իր խնդիրները լուծվե՞լու են, թե՞ ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը:
«Մինչ այդ հասկանալի է, որ քաղաքական ուժերի դեպքում ճիշտ հակառակն է՝ նրանց միայն շահն է հետաքրքրում»,- ասաց բանախոսը:
Նա հիշեցրեց, որ դեռ մեկ տարի առաջ իշխանությունները հայտարարեցին, եթե պետք է մարդու իրավունքների ոլորտի բարելավում, ապա պետք է լինեն Սահմանադրական բարեփոխումներ:
«Մինչ այդ մենք տեսնում ենք, որ ներկայացված նախագծում ոչ միայն չեն բարելավվել մարդու իրավունքների ոլորտն ու դատական համակարգը, այլև՝ ինչպես նաև փաստաբաններն են արձանագրում՝ նահանջ է ապրել»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: