30/11/2015 18:49
Օլիմպիական խաղերին Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը կներկայանա երկու մարզուհիներով
Ռիոյում կայանալիք օլիմպիական խաղերին Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը կներկայանա երկու մարզուհիներով:
Ծանրամարտի Հայաստանի կանաց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը գոհ է իր սաների աշխատամքից և կարծում է, որ հավաքականը կատարել է իր առջև դրված խնդիրը: Հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Ներսիսյանի խոսքով՝ թիմը կատարել է իր առջև դրված խնդիրը՝ պահպանել երկու վարկանիշային միավորը:
«Առաջնությունը շատ ծանր ստացվեց մեզ համար, սակայն, չնայած դժվարություններին, մենք կարողացանք պահպանել անցած տարվա արդյունքը: Հիմա հանգիստ կարող եմ ասել, որ մեր հավաքականը երկու մասնակից կունենա Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին»,- ասել է մարզիչը:
Նա նշել է նաև, որ թե մարզիչները և թե մարզիկները կանեն ամեն ինչ՝ Օլիմպիական խաղերում հաջողությունների հասնելու համար: