30/11/2015 14:51
16-ամյա Աստղիկը մեղադրել է խորթ հորը բռնաբարության մեջ
Տավուշի մարզի բնակիչ, 16-ամյա Աստղիկը մեղադրվում է սուտ մատնություն տալու մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ աղջիկը դիմել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին և հայտնել, որ 2014թ. հունիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզում խորթ հայրը սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Ինչպես տեղեկանում ենք Դատալեքսից, ըստ մեղադրական եզրակացության՝ Աստղիկը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն:
Աստղիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախատեսվում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: