30/11/2015 13:31
Երևանյան հյուրանոցներից մեկից երիտասարդը 33 ԱՄՆ դոլար է գողացել
Նախօրեին ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնականի բաժնում գողության վերաբերյալ ահազանգ է հնչել հյուրանոցներից մեկի անվտանգության ծառայությունից: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ժամը 23.50-ին ոստիկանները նշված հյուրանոցից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արտյոմ Ե.-ին:
Նա խոստովանել է, որ հյուրանոցի սենյակներից մեկից գողացել է 33 ԱՄՆ դոլար:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: