30/11/2015 10:30
Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 2-3 աստիճանով
Նոյեմբերի 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ին` երեկոյան ժամերին և դեկտեմբերի 2-ից 3-ը հանրապետությունում սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից:
Այսօր ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը և դեկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, դեկտեմբերի 2-3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը և դեկտեմբերի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, դեկտեմբերի 2-ի ցերեկը՝ 3-4 աստիճանով: