30/11/2015 13:58
Սահմանադրությունը կարելի էր փոխել մասնակիորեն, ոչ թե՝ ամբողջությամբ. Թամար Գևորգյան
«Այո և ոչ» իրապատում շոուի Հարավ թիմի մասնակիցները այսօր Չարենցավանում են: Չարենցավանցիների հետ հանդիպման ընթացքում «ոչ»-ի կողմնակիցներից Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Թամարա Գևորգյանը ցավով նշեց, որ այսօր սահմանադրության «այո»-ի կողմնակիցները քարոզարշավի ընթացքում հնչեցնում են իրենց կառավարման տարիների գնահատականը և այդ ամեն ինչի համար մեղադրում են միայն գործող Սահմանադրությանը:
«Եթե իսկապես հասունացել էր Սահմանադրությունը փոխելու պահը, ինչո՞ւ ոչ մի տող, ոչ մի տառ սրա մասին իշխող կուսակցության ծրագրում չկար, մենք չգիտենք, թե ինչ պատահեց, որ որոշեցին փոխել»,- ասաց նա:
Թ. Գևորգյանը շեշտեց նաև, որ եթե մի շարք խնդիրների լուծման խոչընդոտն իսկախես Սահմանադրությունն է, ապա կարելի էր այն փոխել մասնակիորեն, ոչ թե ամբողջությամբ:
«Իմ «ոչ»-ը նրանով է պայմանավորված, որ մեզ հիշում են միայն վերջին պահին, այն էլ հասկանալի չէ՝ իսկապես մեզ ուզում են լսել, թե ֆոն են ապահովում՝ ցույց տալու, որ ժողովրդավար են»,-ասաց նա: