30/11/2015 09:41
Վթար Երևան-Սևան ճանապարհին. Վարորդներից մեկը մահացել է
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 30-ին, ժամը 22.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 34RT672 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվելով արգելապատնեշին` շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացման ճանապարհին մահացել է: