01/12/2015 10:07
Վթար՝ Այնթափ գյուղի մոտ. Երկու մարդ հոսպիտալացել է
Նախօրեին ժամը 21.42-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Այնթափ գյուղի Երևան-Արտաշատ խճուղի 5-րդ փողոցի սկզբնամասում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի (վարորդ՝ Ս. Գ. 1986 թ. ծնվ.) և «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Ա. Ե. 1989 թ. ծնվ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-21099» ուղևորներ Ծ. Ս.-ը (1958 թ. ծնվ.) և Ա. Բ.-ը (1996 թ. ծնվ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: