01/12/2015 15:35
Ավագանու անդամները մասնակցում են ընտրական հանձնաժողովների նիստերին. Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու Բարև խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իր Facebook-յան էջում գրել է.
«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՇՏԱՊ ԱՀԱԶԱՆԳ այն մասին , որ Երևանի ավագանու անդամները, չգիտես ինչու, մասնակցում են ընտրական հանձնաժողովների նիստերին, որի իրավունքը չունեն:Հանգիստ դուրս հրավիրեք նրանց այդ տեղերից, սկսեցի՞ք արդեն կեղծիքները, բա՞ ասում եք այս անգամ կեղծիքներ չեք թույլ տալու, ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ ասում է՝ նմանները արջի ծառայություն են մատուցում ՀՀԿ-ին:
Պարոն Մուկուչյան, ապահովեք հանձնաժողովների գործընթացի օրինականությունը»: