01/12/2015 13:48
Արմեն Պողոսյան. Ամանորյա գնաճն անխուսափելի է
Այս տարի ևս ամանորյա գնաճն անխուսափելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա նշեց՝ դեկտեմբերին առևտրի ծավալները գրեթե երեք անգամ գերազանցում են մյուս ամիսների ցուցանիշները ու Ամանորին ընդառաջ թանկացումներն արդեն վատ ավանդույթ են դարձել.
«Այս տարի ևս կթանկանան հիմնականում այն ապրանքները, որոնք դրվում են տոնական սեղանին՝ մսամթերք, բանջարեղեն, մրգեր, խմիչք և այլն»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Միաժամանակ Արմեն Պողոսյանը բարձրացրեց թերակշռումների կամ այլ խաբեությունների հարցը, որոնք ևս շատ տարածված են այս օրերին:
«Մասնավորապես օրինակ չի փոխվում հացի գինը, սակայն նվազեցվում քաշը կամ օրինակ շաքարավազում ավելացվում է խնավությունը»,- ասաց Սպառողների միության նախագահը: