01/12/2015 12:29
ՌԴ-ն հավանություն է տվել ԵՏՄ-ում դեղերի շրջանառության միասնական կանոնների մասին համաձայնագրին
Ռուսաստանի օրենսդրական գործունեության կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել ԵՏՄ շրջանակում դեղերի և բժշկական արտադրանքների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին համաձայնագրերը վավերացնելու օրինագծերին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այդ փաստաթղթերը կքննարկվեն ՌԴ կառավարության նիստում: Այդ համաձայնագրերը կարգավորում են ԵՏՄ շրջանակներում ընդհանուր շուկայում դեղերի ոլորտում տեսչություն իրականացնելու միասնական կանոնները, մինչհիվանդանոցային և հիվանդանոցային հետազոտությունները, գրանցման և փորձաքննությունների, արտադրության և իրացման խնդիրները, ինչպես նաև՝ ընդհանուր պահանջներ սահմանում բժշկական արտադրանքների անվտանգության և որակի նկատմամբ: