01/12/2015 09:40
Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկների սպանության մեջ մեղադրվողները «сухой отказ»-ով են դատվում
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ մարտի 4-ին սպանված Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի գործով նախաքննությունն ավարտվում է։
«Հրապարակի» աղբյուրները հայտնել են, որ մինչև տարեվերջ գործը կուղարկվի դատարան։ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով կալանավորված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) և Վահան Հակոբյանը (Գաստիկ), թերթի տեղեկություններով, հրաժարվում են ցուցմունք տալուց։ Բանն այն է, որ քրեական աշխարհում ընդունված է «сухой отказ»-ով դատվել, որպեսզի անազատության մեջ որոշակի «կարգավիճակ» ունենան՝ դառնան գող կամ զոն նայող»: