01/12/2015 20:39
Սեֆիլյան. Հեղափոխությունը սկսված է, Նիկոլ արի
Այս օրվան ՀԽ անդամ Ժիրայր Սեֆիլյանը շատ է սպասել: «Այսօր արդեն սկսում ենք»,- Ազատության հրապարակում հայտարարեց նա՝ ընդգծելով, որ առաջիկա մի քանի ժամերի ընթացքում, հարկ եղած դեպքու, նաև մի քանի օրերի ընթացքում Ազատության հրապարակից ոչ ոք չի հեռանալու:
«Հակառակը՝ ավելանալու ենք: Որտեղ ուզենք, հրապարակ ենք սարքելու: Մեր հավաքի նպատակը այն է, որպեսզի այս ռեժիմին թույլ չտանք անցկանցել այս դավադիր ծրագիրը: Մենք այստեղ ենք եկել այս ծրագիրը կասեցնելու և տապալելու համար, իսկ դա անելու համար ունենք երկու տարբերակ. կամ սպասում ենք այստեղ ու դեկտեմբերի 6-ին այստեղից գնում ենք և ոչ ասում, կամ էլ՝ այս պահից սկսած սկում ենք կասեցման գործընթացը»,- հայտարարեց նա:
Այնուհետև դիմելով ժողովրդին՝ Ժ. Սեֆիլյանը հայտարարեց, որ այսօրվա պահանջատերը ժողովուրդն է, իսկ ընդդիմադիր ուժերը պարտավոր են առաջնորդել նրանց:
«Մահ ռեժիմին, մահ ռեժիմին»,- շարունակեց վանկարկել նա, ապա հավելեց, որ մարդկանց ներկայությունը խոսում է այն մասին, որ ժողովուրդը վստահում է իրենց:
«Խոստանում ենք, որ ծառայելու ենք ձեզ: Բոլորին խնդրում ենք նաև առաջիկա ժամերին ենթարկվել այն կոչերին, որոնք այստեղ հնչում են: Այս քաղաքը մերն է և գնալու ենք այնտեղ, որտեղ կամենանք: Հեղափոխությունը սկսված է: Նիկոլ Փաշինյան, արի, սկսվել է, սպասում ենք, արի»,- եզրափակեց նա: