01/12/2015 16:46
Իկեր Կասիլիասը չի բացառում իր տեղափոխությունը ԱՄՆ
Իկեր Կասիլիասը չի բացառում իր տեղափոխությունը ԱՄՆ: Այս մասին հաղորդում է Marca.com-ը:
Կասիլիասը ընդգծել է ֆուտբոլի զարգացումը ԱՄՆ-ում և չի բացառել, որ կարող է հենց Ամերիկայում ավարտել իր կարիերան:
Նրա խոսքով՝ ինքը շատ դրական արձագանքներ է լսել ՄԼՍ առաջնության մասին իր նախկին թիմակիցներից, ովքեր խաղում են այնտեղ:
«Ես կարծում եմ, որ ֆուտբոլը բավականի զարգացել է Ամերիկայում: Ինչու՞ ոչ, ես կցանկանայի այնտեղ հանդես գալ»,- գրել է «Պորտուի» դարպասապահը ֆեյսբուքի իր էջում: