01/12/2015 17:49
«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Իվանովիչի՞ն
Խոսակցություններ կան, որ «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Իվանովիչին: Այս մասին հայտնում է Goal.com-ը:
Սերբ ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ լրանում է 2015-2016 մրցաշրջանի վերջում: Դա նշանակում է, որ իտալական ակումբը 31-ամյա պաշտպանին կարող է առաջարկ ներկայացնել արդեն հունվար ամսին:
Զոռան Կռնետան՝ սերբ ֆուտբոլիստի գործակալը, հայտնել է, որ Իվանովիչը ցանկանում է մնալ «Չելսիում», բայց նա նաև նշել է, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: