01/12/2015 18:31
Սերխիո Ռամոսը նախազգուշացնում է «Բարսային»
Սերխիո Ռամոսը նախազգուշացնում է «Բարսային»՝ «Լավ մարզավիճակ հավերժ չի»: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
«Ռեալի» պաշտպանի խոսքով՝, կատալոնացիների մոտ հիմա ամեն ինչ լավ է ընթանում, բայց ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում:
«Ֆուտբոլը փոխվում է ժամ առ ժամ: Նախորդ մրցաշրջանում մենք ավելի լավ մարզավիճակում էինք, քան «Բարսելոնան», բայց նրանք հաղթեցին բոլոր խոշոր մրցանակները»,- ասել է Ռամոսը: