01/12/2015 18:11
Ազատության հրապարակում հանրահավաքը չմեկնարկած՝ բերման ենթարկված կա
Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի և «Ընդդիմության միասնական շտաբի» հանրահավաքը: Հրապարակը բազմամարդ է:
Ակտիվիստները ցույցի մասնակիցներին կոչ արեցին տուրք չտալ սադրանքներին և խաղաղ իրենց բողոքն արտահայտել, սակայն, ցույցը դեռ չսկսված, ընդհարում եղավ ցուցարարների ու ոստիկանների միջև:
Ընդհարման հետևանքով ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանը բերման ենթարկվեց: Ցուցարարները սկսեցին աղաղակել, սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստացավ, որ վերջինս շուտով ազատ կարձակվի:
Ոստիկանությունից Aysor.am-ին հաստատեցին, որ բաժին է բեման ենթարկվել մի երիտասարդ, սակայն այլ մանրամասներ չհաղոդրեցին: