01/12/2015 14:45
Առաքել Մովսիսյանի արարքը որակվեց պատգամավորին ոչ հարիր դրսևորում
Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովը հրավիրել էր նիստ, որտեղ քննարկում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի վերաբերյալ դիմում-բողոքը:
Հիշեցնենք, որ վերջինս սպառնացել էր գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն վիրավորել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ու նրա ընտանիքին:
Նիստի ավարտից հետո ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն հայտարարեց, որ հանձնաժողովն այսօր միաձայն քվեարկությամբ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի արարքը որակել է որպես պատգամավորին ոչ վայել պահվածք, որով խախտվել է ԱԺ Կանոնակարգ օրենքը:
«Որոշման ամբողջական տեքստը կհրապարակվի ԱԺ առաջիկա նիստում»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին այլ բան ասել չի կարող: