01/12/2015 09:53
Հ1-ի՝ ձերբակալված աշխատակիցն աշխատավայր է տարել վնասազերծված խմբի անդամներից մեկին
Նոյեմբերի 25-ին կալանավորված և ահաբեկչություն կազմակերպելու նպատակով ունենալու մեջ կասկածվող խմբի անդամներից Արման Հայրապետյանը, ինչպես տեղեկացրել ենք, աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում, որպես եթերի ապահովման ծառայության արբանյակային հեռարձակման թողարկիչ: Այսինքն՝ նա հնարավորություն է ունեցել, ցանկացած ժամանակ եթեր հեռարձակել ցանկացած նյութ, որը կարող էր իր հետ բերել աշխատավայր:
«Ժամանակի» տեղեկություններով՝ կալանավորումից առաջ Ա.Հայրապետյանը հնարավորություն է ունեցել հ/ը հատուկ պահանջով տարածք մուտք գործել իր սեփական մեքենայով, իսկ խմբի կալանավորումից որոշ ժամանակ առաջ էլ իր հետ աշխատավայր է տարել խմբի անդամներից Նելլի Մինասյանին: