01/12/2015 10:54
Բեռնատարն ընկել է ձորակը. Իրանի քաղաքացի վարորդը մահացել է տեղում
Նախօրեին ժամը 19.41-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «MACK R 600» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Ս. Ջ. Վ. Ա. 1949 թ. ծնվ.) բեռնված 7 տ տնտեսական ապրանքներով, դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 15 մ սահել դեպի ձորակը, ինչի հետևանքով Ս. Ջ. Վ. Ա.-ը տեղում մահացել է::
Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության մեքենային, իսկ ժամը 21.48-ին՝ հոսանքազրկել են բեռնատար ավտոմեքենան