01/12/2015 18:46
Հայ ժողվորդին ահաբեկելն այևս հնարավոր չէ. Գարեգին Չուգասզյան
Ազատության հրապարակում Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի կողմից հրավիրված հանրահավաքը մեկնարկեց ՀՀ հիմնով: Այստեղ են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հմայակ Հովհաննիսյանը և այլ ընդդիմադիր գործիչներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀԽ անդամ Գարեգին Չուգասզյանը՝ հայտարարելով, որ այսօր պատրաստվում են ներկայացնել իրենց առաջարկությունները:
«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի միասին քննարկենք Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական ստեղծված իրավիճակը, որպեսզի ձեզ ներկայացնենք նաև Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի առաջարկները»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ այսօր իշխանությունների կողմից փորձ է արվում սահմանադրական հեղաշրջում անցկացնել, ինչն անընդունելի է ժողովրդի կողմից:
«Փորձ է արվում վիրահատության ենթարկել Հայաստանի առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող կառավարման համակարգը: Այսօր մենք կլսենք այն մոտեցումները, որը մշակել է Նոր Հայաստանը»,- ասաց նա:
Շարունակելով ելույթը՝ նա ընդգծեց, թե իշխանությունները ստեղծել են մի մթնոլորտ, որտեղ ահաբեկում ու վախեցնում են մարդկանց:
«Այս ժողովուրդը որ այստեղ հավաքվել է, ցույց է տալիս, որ այս իշխանություններն այլևս դատապարտված են և որ հայ ժողվորդին ահաբեկելն այևս հնարավոր չէ»,- ասաց նա: