01/12/2015 10:32
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով
Դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին, դեկտեմբերի 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ դեկտեմբերի 2-ի ցերեկը և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ, դեկտեմբերի 3-4-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով: