01/12/2015 14:15
Էրդողանը փախել է լրագրողների հարցերից
Թուրքիայի նախագահ Էրդողանը Փարիզի գագաթաժողովի ժամանակ հեռացել է, երբ լրագրողները նրան հարցրել են Սու - 24-ի կործանման համար ներողություն խնդրելու մասին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմենդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել:
Ռուսական Известия-ն գրում է, որ Էրդողանը խուսափել ու փախել է այդ հարցից: Լրագրողները նրանից հետաքրքրվել են՝ Ռուսաստանը պետք է սպասի՞ այդ ներողությանը, թե ոչ, բայց նա չի պատասխանել և լուռ հեռացել է:
Անպատասխան է մնացել նաև ռուս լրագրողներից մեկի այն հարցը, որը մասնավորապես վերաբերել է ԴԱԻՇ-ին: Այս հարցը զայրացրել է թուրք առաջնորդին, ով լրագրողին հրահանգել է լռել:
Հիշեցնենք, որ Փարիզում մեկնարկել է Կլիմայական հարցերով գագաթաժողով` համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ, որին մասնակցում է ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Թուրքիան:
Նույն գագաթաժողովին Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ ոչ մի երկիր իրավունք չունի Թուրքիայից ներողություն պահանջել: