01/12/2015 12:45
Այսօր նախատեսվում է Օբամայի և Էրդողանի հանդիպումը
Այսօր Փարիզում կհանդիպեն ԱՄՆ և Թուրքիայի նախագահները: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը և հիշեցնում, որ Փարիզում ընթանում է Կլիմայական փոփոխությունների շուրջ գագաթաժողովը, որի շրջանակներում և տեղի կունենա Բարաք Օբամայի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Հանդիպման մասին տեղեկությունները նաև հաստատել է Սպիտակ տունը` չմասնավորեցնելով սակայն, հանդիպման ժամը:
Հիշենենք, որ արդեն հանդիպել են ԱՄՆ և ՌԴ նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը, ովքեր քննարկել են Սիրիայի քաղաքական կարգավորման վերաբերյալ հարցեր: