01/12/2015 17:12
Թուրքիան խնդրի դիվանագիտական լուծման կողմնակիցն է. Էրդողան
ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փարիզում հանդիպմանը քննարկել են, թե ինչպես թուլացնեն ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է Թուրքիայի պաշտպանվելու իրավունքին:
«Միացյալ Նահանգներն աջակցում է Թուրքիայի իրավունքին՝ պաշտպանել իրեն ու իր օդային տիրույթը: Մենք քննարկել ենք, թե ինչպես Թուրքիան ու Ռուսաստանը կարող են միասին աշխատել, որպեսզի թուլացնեն լարվածությունը ու գտնեն դիվանագիտական ուղիներ՝ խնդիրը կարգավորելու համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Թուրքիայի նախագահ Ռ. Թայիփ Էրդողանը ևս հայտարարել է, որ այդ գաղափարի կողմնակիցն է. «Թուրքիան խնդրի դիվանագիտական լուծման կողմնակիցն է»: