01/12/2015 11:22
Մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Միջպետական ճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Թալինում, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Դիլիջանում, ինչպես նաև Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: