01/12/2015 12:05
Մեսսի. Սուարեսը արժանի է «Ոսկե գնդակի» անվանակարգում լինելուն
Սուրեսը արժանի է «Ոսկե գնդակի» անվանակարգում լինելուն: Մեսսիի այս խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
«Բարսելոնի» արգենտինացի հարձակվողը դժգոհություն է հայտնել, քանի որ Սուարեսը իր և Նեյմարի հետ չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում: Նրա կարծիքով, Սուարեսը արժանի է լավագույն եռյակում գտնվել:
Նշենք, որ «Բարսելոնայի» եռյակը (Մեսսի, Նեյմար,Սուարես) 2015թ. ընթացքում խփել է 125 գնդակ, որոնցից 40-ը հեղինակել է Սուարեսը: