01/12/2015 15:23
Լոնել Մեսսին, Ալեսանդրո Ֆլորեցին և Վենդելլ Լիրան «Պուշկաշ 2015» մրցանակի հավակնորդներն են
Լոնել Մեսսին, Ալեսանդրո Ֆլորեցին և Վենդելլ Լիրան «Պուշկաշ 2015» մրցանակի հավակնորդներն են: Այս մասին հայտնում է Marca.com-ը:
Լիրան ընդգրկվել այս եռյակում Գոյանիայի առաջնությունում «Ատլետիկո Գոիանեսիայի» դարպասը խփած գոլի շնորհիվ:
Մեսսին 2015-ի իր լավագույն գոլը խփել է մայիսի 30-ին՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դարպասը՝ երկրի գավաթի եզրափակչում:
Ֆլորեցին հայտնվել է լավագույն եռյակում՝ սեպտեմբերի 16-ին կայացած «Բարսելոնի» դեմ խաղում՝ կիսադաշտից խփած գեղեցիկ գոլով:
Նշենք, որ մրցանակը տրվում է տարվա լավագույն գոլի հեղինակին: Իսկ մրցանակաբաշխությունը կկայանա գալիք տարվա հունվարի 11-ին՝ Ցյուրիխում: